Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիա. armeniamedicalcenter.am

Նյարդային անոռեքսիան` կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարումն է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում: Վերջին տասնամյակներում սննդային վարքագծի խանգարումների հաճախացումը տեղի է ունենում ինչպես Հայաստանում, այդպես էլ ողջ աշխարհում: Սննդային վարքագծի խանգարումները այսօր դիտվում են որպես բազմագործոն խանգարումներ: Հետաքրքրություն է առաջացնում միջավայրային, սոցիալական գործոնների, հոգեբանական և ժառանգական  նախատրամադրվածության փոխազդեցությունը: Սննդի սահմանափակումը, սննդակարգ պահելը համարվում է հիվանդության ելակետը: Այն երկրներում, որտեղ ժամանակակից կնոջ իդեալական պատկերը  և հաջողակ լինելը զուգակցվում է նիհարության հետ, անոռեքսիան և բուլիմիայի դեպքերը ավելի շատ են գրանցվում: Դեռահասները հաճախ ունենում են խնդիրներ սեփական մարմնի ընկալման տեսակետից: Դեռահասները զարգացման ընթացքում, հատկապես միջին դեռահասության փուլում, մտահոգված են սեփական արտաքինով և փորձում են ավելի գրավիչ լինել հասակակիցների համար:

Ռիսկի գործոններ

Սննդային վարքագծի խանգարումների զարգացման ռիսկի գործոններն են համարվում.

  • Հիվանդության ընտանեկան բնույթ. Անոռեքսիայի, բուլիմիայի կամ ճարպակալման դեպքերի առկայությունը ընտանիքում, բարեկամների մոտ:
  • Մասնագիտացված պարային, բալետային, մոդելային, սպորտային խմբակներում ներգրավված լինելը (հատկապես աղջիկների համար):
  • Խառնվածքի հատկությունները`պերֆեկցիոնիզմ. «իդեալական» լինելու ձգտում:
  • Ցածր ինքնագնահատական:
  • Հիվանդագին անհանգստություն արտաքին տեսքով:
  • Անամնեզում կրկնվող սննդակարգեր, սննդից հրաժարում, ֆիզիկական գերակտիվություն, գերծանրաբեռնվածություն ֆիզիկական վարժություններով:
  • Ֆիզիկական կամ սեռական բռնության դրվագներ:
  • Վաղ սեռական հասունացում:
  • Ավելորդ քաշի կապակցությամբ վիրավորանքի ենթարկվելը:
  • Կորուստներ կամ կյանքի դժբախտություններ, խնդիրներ հասակակիցների հետ  և դպրոցում:


Անհրաժեշտ է հիշել. ցանկացած դեռահաս, որը մտահոգված է սեփական քաշով, կարծում է, որ գեր է, փորձում է կամ ցանկանում է նիհարել, անհանգստացած է արտաքին տեսքով, ունի առաջնային կամ երկրորդային ամենորեա, պետք է ստուգվի սննդային վարքագծի խանգարումների (անոռեքսիայի կամ բուլիմիայի) վերաբերյալ:

Նյարդային անոռեքսիայի ախտորոշման չափանիշները հետևյալներն են.

  • գիրանալու սաստիկ վախը, որը չի նվազում նույնիսկ քաշի կորստի հետ,
  • խիստ անհանգստություն մարմնակազմության վերաբերյալ. «ճարպի շոշափում»  ակներև հյուծվածության պայմաններում,
  • քաշը տարիքային նորմայի ստորին սահմաններում պահպանելու համառ մերժումը,
  • դաշտանային ցիկլի բացակայություն`3 և ավել ամիսների ընթացքում:


Ընդհանուր առմամբ, նյարդային անոռեքսիան համարում են քրոնիկական հիվանդություն կասկածելի ելքով: Որքան շուտ է հայտնաբերված հիվանդությունը, այդքան արդյունավետ է ընթացքը և ելքը:

Անոռեքսիայի բուժումը բազմամասնագիտական է, ներգրավվում է մանկաբույժին, դեռահասային բժշկին, հոգեբանին, հոգեբույժին, դիետոլոգին, բուժքրոջը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ